Ոսկի, արծաթ և բրոնզ՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունից![]() 25 մարտի 2017 - 22:29 AMT PanARMENIAN.Net - Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլի վերջին օրը՝ մարտի 25-ին, Հայաստանի ներկայացուցիչներից Արթուր Դավթյանը զուգափայտեր վարժությունում զբաղեցրել է 8-րդ տեղը: Ավելի վաղ նա արծաթե մեդալ էր նվաճել հենացատկում: Դավթյանը պատվո հարթակին կանգնել էր նաև մարտի 24-ին՝ բրոնզե մեդալի արժանանալով նժույգ թափեր վարժությունում, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Եզրափակիչների առաջին օրը, Հայաստանի համար օղակներում ոսկե մեդալ էր նվաճել Արթուր Թովմասյանը: Այսպիսով, Դոհայում հայ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացրել է 4 մարմնամարզիկ` Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Նժույգթափում 2016-ի Եվրոպայի չեմպիոն Մերդինյանը դուրս էր մնացել հետագա պայքարից դեռ նախնական մրցումներում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |