Հայաստանը հաղթեց Ղազախստանին Մխիթարյանի ու Օզբիլիզի գոլերի շնորհիվ26 մարտի 2017 - 22:15 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական որակավորման E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի ընտրանուն 2-0 հաշվով։ Հանդիպման առաջին խաղակեսը գոլազուրկ էր: Բեկումնային պահը 63-րդ րոպեին Ղազախստանի պաշտպան Սերգեյ Մալիի հեռացումն էր. Հենրիխ Մխիթարյանի դեմ խաղում խախտում կատարելուց հետո ղազախ ֆուտբոլիստը երկրորդ դեղինը ստացավ ու հեռացվեց դաշտից: 10 հոգով մնացած Ղազախստանի ընտրանին պաշտպանվեց ևս մոտ 10 րոպե. 73-րդ րոպեին Բարսեղյանի փոխանցումից հետո Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը, ևս 2 րոպե անց` 75-րդ րոպեին, Արաս Օզբիլիզը կրկնապատկեց այն: 5 հանդիպումից հետո Հայաստանը վաստակել է 6 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |