12 հոկտեմբերի 2007 - 20:03 AMT
Իսրայելին անհանգստացնում են ԱՄՆ-ի իրադարձությունները, սակայն նա փորձում է խուսափել Թուրքիայի ճնշումից, որը կոչ է անում ընդունել իր կողմը
Իսրայելին անհանգստացնում են Հայոց ցեղասպանության հարցով վիճաբաննությունները ԱՄՆ-ում, սակայն նա փորձում է խուսափել Թուրքիայի ճնշումից, որը կոչ է անում Թել-Ավիվին ընդունել իր կողմը: Իսրայելի կառավարությունը հասկանում է Անկարայի անհանգստությունը: «Մենք շատ լուրջ ենք ընդունում դա: Իսրայելը հոյակապ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ մամլո քարտուղար Մարկ Ռեգեւը:
Նա հրաժարվել է քննարկել Իսրայելի ռեակցիան եւ չի ասել, թե արդյոք Թել-Ավիվը խնդրելու է իր դաշնակիցներին Վաշինգթոնում խառնվել հարցին: Անցյալ ամիս ԱՄՆ-ի առաջատար հրեական կազմակերպությունը` Հակաանվանարկման լիգան (ADL) փոխել է իր դիրքորոշումը եւ Օսմանյան Կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որակել է Ցեղասպանություն: «Իսրայելի կառավարությունը միշտ ընդունել է հայերի զանգվածային սպանությունների փաստը, սակայն երբեք այն չի անվանել ցեղասպանություն: Մեր դիրքորոշումը չի փոխվել»,- նշել է Ռեգեւը, հաղորդում է AP-ն: