Լարսը փակ է![]() 28 մարտի 2017 - 09:02 AMT PanARMENIAN.Net - Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը՝Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությանը հղումով: Մարտի 28-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ևս կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Մասնավորապես, փակ է Վարդենյաց լեռնանացքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում ձյուն է տեղումձյուն: Հանրապետության տարածքում մարտի 28-ին և 31-ին, ապրիլի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Մարտի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, մարտի 31-ից ապրիլի 1-ին կնվազի 5-7 աստիճանով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |