Մարզիչ․ Ըմբշամարտի ՀՀ առաջնության արդյունքներով կձևավորվի երիտասարդական հավաքականը![]() 28 մարտի 2017 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտնել է, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության մասնակիցների քանակը գոհացուցիչ չէր։ «Առաջնությանը մասնակցել է մոտ 100 ըմբիշ: Նախորդ տարիներին ավելի շատ ըմբիշներ ենք ունեցել: Հիմա ձևավորելու ենք հավաքականի կազմը, որը կմասնակցի առաջիկա հավաքներին և միջազգային մրցաշարերին: Մի քանի պատանի ըմբիշներ, որոնք նոր են անցել այս տարիքային խումբ, կարողացան հաղթանակներ տանել և նույնպես կհրավիրվեն: Առաջնությունը միջին մակարդակի է: Երիտասարդական հավաքականը, այսպես ասած, միջանկյալ թիմ է: Պատանիների տարիքային խմբից գալիս են, մինչև ծանոթանում ենք, սկսում յուրաքանչյուրին իր ոճը տալ, արդեն մեծահասակներին միանալու ժամանակն է գալիս»,- նշել է Բաբալարյանը: Մարզիչը հայտնել է նաև, որ ապրիլին ուսումնամարզական հավաք կանցկացնեն Իրանում, գրում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։ «Այդ հավաքը լինելու է Իրանի երիտասարդական թիմի հետ: Կհրավիրվեն 20-25 ըմբիշ: Այնուհետև, միջազգային մրցաշարերի կմասնակցենք Ղազախստանում և Վրաստանում: Հետո ևս մի քանի հավաք կունենանք: Այդ ընթացքում ըմբիշները միջազգային գորգի փորձ ձեռք կբերեն, կտեսնենք` ինչ բացթողումներ ունեն, կփորձենք շտկել խնդիրներն ու առավելագույն չափով պատրաստվել Եվրոպայի առաջնությանը»,- հայտնել է Բաբալարյանը: Երևանում մարտի 27-ին ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Առաջնությանը մասնակցեց 100 ըմբիշ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |