Անկարգություններ Փարիզում. Ոստիկաններ են վիրավորվել![]() 28 մարտի 2017 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Փարիզում անկարգություններ են սկսվել ոստիկանների կողմից 56-ամյա Լի Շայոյի սպանությունից հետո: 3 ոստիկան է վիրավորվել, հայտնում է Le Parisien-ը: Բախումների համար առիթ է հանդիսացել մարտի 27-ի միջադեպը, երբ 2 ոստիկան ներխուժել էր բնակարաններից մեկը ստուգելու համար տեղեկությունը կենցաղային վիճաբանության մասին և գնդակահարել էին տղամարդուն, որը նրանց դեմ էր դուրս եկել մկրատով: Զոհվածի դուստրը համարում է, որ իր հայրը չէր կարող մարդկանց վրա հարձակվել: Ընտանիքի անդամները պնդում են, որ տղամարդը խոհանոցային մկրատով ձուկ էր կտրատում, իսկ երբ հնչել է դռան զանգը, նա մեխանիկորեն բացել է դուռը մկրատը ձեռքին: Ըստ փաստաբանի, ոստիկանները գերազանցել են իրենց լիազորությունները: Զոհվածի հիշատակը հարգելու էին հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ: Խաղաղ ցույցը ոստիկանության բաժանմունքի մոտ վերաճել է զանգվածային բախումների: Արդյունքում անհայտները կոտրել են ոստիկանական մեքենայի ապակին և փորձել են հրկիզել այն: Ոստիկանությունը սկսել է ցրել հավաքվածներին, իսկ ակցիայի մասնակիցները քարեր ու շշեր են նետել ոստիկանների վրա, հայտնում է ՌԻԱ ՆՈվոստին: 3 ցուցարար ձերբակալվել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |