Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Այս մասին Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ ներկայացնելով իրավիճակը մարտի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ:
Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: