Բուսաբանական այգու մոտ կարող է «Երևան պողոտա» կառուցվել![]() 28 մարտի 2017 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է «Երևան պողոտա» ներդրումային նախագիծը, որով նախատեսվում է Բուսաբանական այգու՝ մայրաքաղաքի հյուսիսային դարպասի հարևանությամբ 1.4 հեկտար տարածքի վրա նոր ժամանցային վայր կառուցել: Նախագիծը գնահատվում է մոտ $22.5 մլն: Նախագծում նշվում է, որ «Երևան պողոտան» քաղաքային դիզայնի նոր կոնցեպտ է, որի նպատակն է Թամանյանի քաղաքային պլանավորմանը հատուկ շենքերի, գողտրիկ փողոցների, հրապարակների, կանաչ շենքների և այլ վայրերի կառուցմամբ Հայաստանում խթանել մշակույթային և կայուն զբոսաշրջության աճը: Նախագծի նկարագրության մեջ նշվում է, որ խնդիրը մշակույթային ժառանգության ընդլայնումն է՝ էկոլոգիապես անվտանգ որոշումների կայացմամբ, Բուսաբանական այգու պահպանումն ու Երևանի հանդեպ գաստրոնոմիկ հետաքրքրությունը մեծացնելը: Փետրվարին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գործարկել է www.investmentprojects.am կայքը, որի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |