Մեսսին կարող է որակազրկվել մրցավարին վիրավորելու համար![]() 28 մարտի 2017 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կարող է որակազրկել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին, հայտնում է Gazeta.ru-ն: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ֆուտբոլիստը աշխարհի առաջնության որակավորման փուլում Արգենտինայի և Չիլիի (1:0) միջև խաղի ժամանակ վիրավորել է մրցավարներից մեկին: Երբ այդ տվյալները հասել են ՖԻՖԱ, ֆեդերացիան պարզաբանումներ է պահանջել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայից (AFA): Ասոցիացիան, իր հերթին, հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում նման պնդման համար: ՖԻՖԱ-ն դիմել է բրազիլական մրցավարական բրիգադին, որն աշխատում էր այդ հանդիպմանը և խոստովանել է, որ Մեսսից վիրավորանք չի լսել: Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ն հիշեցրել է AFA-ին, որ կարող է որակազրկել ֆուտբոլիստին նույնիսկ, եթե մրցավարները չեն հաստատել, որ արգենտինացին անպարկեշտ է եղել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |