Թուրքիայում նախկին հայկական թաղամասը տուրիզմի կենտրոնի են վերածելու![]() 28 մարտի 2017 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Սամսուն քաղաքի ներկայում Սելահիյե կոչվող նախկին հայկական թաղամասը նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն դարձնել: Սելահիյեյի թաղապետը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները նախագիծն իրականացնելու նպատակով որոշում են կայացրել վերականգնել թաղամասի լքված հին տները: Այդ տները պատկանել են ցեղասպանությունից առաջ այդտեղ ապրած հայերին, իսկ թաղամասի` մինչ այժմ էլ ժողովրդի շրջանում «Հայկական թաղամաս» անվանումը Սելահիյե է փոխվել միայն հանրապետական շրջանում: «Սամսունի քաղաքապետ Յուսուֆ Զիյա Յըլմազի կարգադրությամբ Սաֆրանբոլուի և Ամասիայի օրինակով հայերի լքված տները կվերականգնվեն և կօգտագործվեն զբոսաշրջային նպատակներով, թուրքական Samsunkenthaber.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Սելահիյեյի համայնքապետ Դերյա Բոզքուրթը նշել է, որ Սամսունի ամենաբանուկ «100-րդ տարվա ծառուղի» պողոտայի շրջակայքում բազմաթիվ հայկական տներ կան, որոնք անխնամության պատճառով փլուզման եզրին են հայտնվել: «1900-ականների սկզբում Սամսունում ապրել են հայեր, հույներ ու մուսուլմաններ: Սելահիյեն հայկական թաղամաս էր: 30 Ağustos İmam-Hatip դպրոցի տարածքում հայկական եկեղեցի, որբանոց և հոգևորականի կացարան է եղել: Պատրաստվող նախագիծով վերականգնվելու են այդ տները, և մեր թաղամասում զբոսաշրջային փողոց է հիմնվելու: Նախագծի համար անհրաժեշտ աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է Բոզթուրքը: Նախքան Հայոց ցեղասպանությունը, Սամսունում ապրել է 15.000 հայ, մեծ մասը՝ հայկական թաղամասում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |