ԱՄՆ Սենատը քվեարկել է ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության օգտին![]() 29 մարտի 2017 - 12:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը քվեարկել է ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության օգտին: Մարտի 28-ին այդ որոշման օգտին է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 2-ը: Այսպիսով, Չեռնոգորիան կդառնա դաշինքի 29-րդ անդամը, եթե կողմ քվեարկեն նաև Նիդերլանդներն ու Իսպանիան: Նոր անդամների անդամակցության օգտին պետք է քվեարկեն ՆԱՏՕ-ի բոլոր անդամ պետությունները, գրում է Deutsche Welle-ն: Ինչպես ասվում է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի հայտարարության մեջ, «հարձակումը Չեռնոգորիայի վրա կամ նրա ապակայունացումը դրսից սպառնալիք կլինի Եվրոպայի կայունությանը և վտանգավոր ԱՄՆ ագային անվտանգության շահերի համար»: Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները կազմակերպության հետ սկսել էր 2015-ին: Կրեմլը դեմ է Հարավսլավիայի նախկին հանրապետության անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ համարելով դա սադրանք, որը կարող է հզորացնել արևմտամետ ռազմական ներկայությունը Բալկաններում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |