Շարմազանով. ՕՐՕ և «Ելք» դաշինքների՝ ԿԸՀ դիմելու քայլը նախընտրական հնարք է![]() 29 մարտի 2017 - 12:47 AMT PanARMENIAN.Net - «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Ելք» դաշինքների՝ ՀՀԿ ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու քայլն, ավելի շուտ նախընտրական հնարք է: Lրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, նախ մի ուժն է դիմել, հետո՝ երկրորդը, որ հետ չմնա. «իրենց մեջ է մրցապայքարը», գրում է Panorama.am-ը: Շարմազանովն ասել է նաև, որ ՀՀԿ կենտրոնական շտաբն արդեն արձանագրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության տարածած տեղեկատվությանը՝ իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ձայնագրություններ էր ներկայացրել, որտեղ բազմաթիվ դպրոցների տնօրեններ հաստատում են ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրելու փաստը: ՀՀԿ մամուլի խոսնակը նշել է, որ իրավապահ մարմինները սահմանված կարգով իրենց գործառույթները կատարում են. «Բայց այն աժիոտաժը, վիրավորական պահվածքը, որ եղել է որոշ գործիչների, այդ թվում նաև քաղաքական գործիչների կողմից, անթույլատրելի է: Ո՞վ է բարոյական իրավունք տվել այդ տնօրեններին վիրավորել: Կա անմեղության կանխավարկած»։ ԿԸՀ-ն մերժել է ՕՐՕ-ի դիմումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |