Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիայում ահաբեկչության վտանգի մասին![]() 29 մարտի 2017 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել` զգուշացնելով Թուրքիա մեկնող ամերիկացիներին «այդ երկրում աճող ահաբեկչության վտանգի մասին»: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա կատարելիք այցից մեկ օր առաջ հրապարակված հայտարարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Թուրքիայի հարավարևելյան շրջաններ այցելելուց, թուրքական Haberler.com-ին հղումով հաղորդում է Ermenihaber.am-ը: Զգուշացման մեջ նշվում է, որ ահաբեկչական գործողությունների հավանականությունը մեծ է հատկապես զբոսաշրջային նշանակություն ունեցող ու մարդաշատ վայրերում, ռեստորաններում, գիշերային ակումբներում, առևտրի կենտրոններում ու կրոնական նշանակության շինություններում: ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում նաև հնարավորին չափով խուսափել հասարակական տրանսպորտի միջոցներով երթևեկելուց: Պետդեպը հիշեցրել է նաև, որ շարունակվում է ԱՄՆ-ի պետական ծառայողների վերաբերյալ Թուրքիայի հարավարևելյան շրջաններ և Ադանա մեկնելու սահմանափակումները: Մարտի 28-ին նմանատիպ հայտարարություն էր տարածել Իսրայելը` իր քաղաքացիներին հորդորելով զերծ մնալ Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան կատարելիք ուղևորություններից: Հայտարարության մեջ կոչ է արվում, որ իսրայելցի զբոսաշրջիկները խուսափեն մեկնել այն երկրներ, որոնք մոտ են գտնվում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչության կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքներին: Թուրքիան ներառվել է 2-րդ մակարդակում` ահաբեկչության վտանգի հավանականությամբ: Իսկ Եգիպտոսը և Հորդանանը 1-ին և 2 րդ մակարդակներում են գտնվում: Նշվում էր, որ Թուրքիայում առկա է «ահաբեկչության հստակ վտանգ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |