ՌԴ-ն և Իրանը ՀՀ տարածքով էլէներգիայի առուվաճառք կիրականացնեն

ՌԴ-ն և Իրանը ՀՀ տարածքով էլէներգիայի առուվաճառք կիրականացնեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանը և Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկու երկրների էներգետիկայի նախարարությունների միջև էլեկտրաէներգիայի գնման և վաճառքի ոլորտում:

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հուշագիր են ստորագրել էլեկտրական էներգիայի առուվաճառքի ոլորտում համագործակցության մասին, հայտնում է RNS-ին:

Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է էլեկտրաէներգիա սկսել առաքել Իրան փոխանակման գործողությունների շրջանակում՝ Հայաստանի տարածքով: Միլլերը նշել էր, որ հայկական կողմը մտադիր է 2018-ին բարձրավոլտ ԷՀԳ կառուցել, ինչը թույլ կտա Ռուսաստանին փոխանակման շրջանակում էլէներգիա արտահանել Իրանի շուկա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Գազպրոմը» մտադիր է Հայաստանում՝ Հրազդանի ՋԷԿ-ում, արտադրվող էլեկտրաէներգիան փոխանակել իրանական գազի հետ: «Մենք տեսնում ենք հայկական շուկայում աշխատանքի արդյունավետության բարձրացման ներուժը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում արտադրված էլէլներգիան իրանական գազի հետ փոխանակելու հաշվին»,-հայտարարել է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:

Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման գլխավոր կապալառու կազմակերպությունն է իրանական «Սանիր» ընկերությունը։ Ծրագիրն իրականացվում է Իրանի արտահանման զարգացման բանկի ֆինանսավորմամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---