Ծաղկաձորը՝ ռուսաստանցիների նախընտրած լեռնադահուկային հանգստավայրերի 10-յակում![]() 30 մարտի 2017 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորն ընդգրկվել է ռուսաստանցիների նախընտրած լեռնադահուկային հանգստավայրերի առաջին 10-յակում: RoomGuru.ru ծառայությունը դասակարգել է 2017-ի ապրիլին լեռնադահուկային հանգստի համար ամենանախընտրելի հանգստավայրերը: Վարկանիշը կազմվել է 2017-ի ապրիլի 1-30-ը բնակության համար հյուրանոցների ամրագրման տվյալների հիման վրա: Ըստ ծառայության, Ծաղկաձորում զբոսաշրջիկները 3.600 ռուբլի են ծախսում 24 ժամում, իսկ մյուս հանգստավայրերում՝ 4-7000 ռուբլի: Առաջին տեղը վարկանիշում զբաղեցրել է Սոչիի Ռոզա Խուտոր հանգստավայրը, որին հաջորդում են ավստրիական Իշգիլը, իտալական Լիվինյոն, ՌԴ Կեմերովոյի շրջանի Շերեգեշը, Մուրմանսկի շրջանի ԲիգՎուդը, Սախալինի Գոռնի վոզդուխը, Վրաստանի Գուդաուրին, ղազախական Շիմբուլակը, Ծաղկաձորը, Կաբարդինո-Բալկարիայի մերձէլբրուսյան հանգստավայրերը: Ըստ ՏուրՍտատ գործակալության, ապրիլին լեռնադահուկային հանգստի հիմնական պատճառներն են մատչելի հյուրանոցները, ձյան ծածկը լանջերին, էժան կամ անվճար դահուկների վարձակալությունը, ինչպես նաև փառատոներն ու կարնավալները: Ավելի վաղ հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը ներառել է Ծաղկաձորը երեխաների հետ ռուսաստանցիների համար լեռնադահուկային մատչելի հանգստավայրերի ցանկում: Վարկանիշը կազմվել է մարտի 25-31-ը երեխաների հետ բնակության համար հյուրանոցային համարների ամրագրման տվյալներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |