Վանաձորում ընտրատեղամասից հեռացրել են ԵԼՔ-ի վստահված անձին![]() 2 ապրիլի 2017 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի թիվ 23/36 տեղամասում հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հեռացվել է ԵԼՔ դաշինքի վստահված անձը: Այդ մասին Վանաձորից տեղեկացրել է ԵԼՔ դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը, հայտնում է Aysor.am-ը։ «Պահանջում ենք, որ մեզ տան քվեարկության մասին արձանագրություն և, թե ինչու է նա հեռացվել, բայց մեզ արձանագրություն չեն տալիս», - նշել է նա։ Էդմոն Մարուքյանն ընդգծել է՝ որոշել են քվեարկությամբ հեռացնել, բայց չեն կարողանում պատճառաբանել: «Մեր վստահված անձը հայտնաբերել է խախտումներ, և նրանք շատ են անհանգստացել դրանից, բացակա անձանց դիմաց կետեր են դրված եղել մատյանում, և նա պահանջել է կազմել արձանագրություն, որին հետևել է հանձնաժողովի քվեարկությունը՝ նրան ընտրական տեղամասից հեռացնելու մասին: Մենք նոր վստահված անձ ենք այստեղ ներկայացրել, սակայն նախորդ վստահված անձի հեռացման որոշումը մեզ վախենում են հանձնել: Կարծում եմ՝ անգամ այս իրավիճակում ելք կա, և բոլոր պատասխանատուները պատժվելու են», - նշել է Մարուքյանը։ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը: Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները խորհրդարան են ընտրում: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |