Ահազանգ․ Զոլաքարում դիտորդի են ծեծել![]() 2 ապրիլի 2017 - 17:18 AMT PanARMENIAN.Net - 8-րդ ընտրատարածքում ընդգրկված Զոլաքար գյուղի թիվ 21/29 ընտրատեղամասում ծեծի են ենթարկել «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի դիտորդին ու հեռացրել տեղամասից, որից հետո վերջինս դիմել է իրավապահ մարմիններին: Այս մասին ահազանգել է 21/29 տեղամասում որպես դիտորդ գրանցված «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ Լիանա Հովհաննիսյանը, հաղորդում է Panorama.am-ը: «Ես այդ պահին տեղամասում չեմ եղել. օրենքն արգելում է նույն կազմակերպությունից երկու դիտորդի ներկայությունը տեղամասում, հետևաբար, երբ ես եկել եմ այդ տեղամաս, մյուս դիտորդի համար ելք է գրանցվել, ու իր փոխարեն ես եմ մտել, ապա, իմ հեռանալուց հետո, ինքը նորից փորձել է գրանցվել և շարունակել իր դիտորդական առաքելությունը, սակայն նրան մերժել են, հրաժարվել են գրանցել՝ պատճառաբանելով, թե դիտորդներն արդեն չափից դուրս շատ են, ու ծեծելով դուրս են արել իրեն»,- հայտնել է Հովհաննիսյանը։ Ավելի վաղ Լիանա Հովհաննիսյանը ուղիղ եթերով հեռարձակել է տեղամասում քվեարկության գործընթացը, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ խմբերով քվեախցերի հետևում քվեարկում: Հանձնաժողովի նախագահն արդարացել է, թե ինքը բացատրել է, բայց ոչինչ անել չի կարող: 8-րդ ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի անդամ Խանում Ղազարյանը այս առթիվ հայտնել է, թե դիտորդի՝ ծեծի ենթարկվելու մասին տեղեկություն չունեն, իսկ խմբակային քվեարկությունների առնչությամբ հավելել, թե ստացվել է նման ահազանգ, գնացել են այդ ընտրատեղամաս, և ամեն ինչ շտկվել է. այժմ ամեն բան ընթանում է նորմալ: Ոստիկանությունից ևս հայտնել են, թե միջադեպին ծանոթ են, կատարվում է ուսումնասիրություն: Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |