Exit Poll-ի նախնական տվյալները. ՀՀ ԱԺ քաղաքական 4 ուժ է անցնում 2 ապրիլի 2017 - 20:40 AMT PanARMENIAN.Net - BS/The Gallup կազմակերպության նախնական՝ Exit Poll-ի (հետընտրական հարցման) առաջին տվյալներն արդեն կան, և ըստ դրանց Հայաստանի խորհրդարան քաղաքական 4 ուժ է անցնում՝ Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ-ն ու ՀՅԴ-ն: Ըստ այդ արդյունքների, Հանրապետական կուսակցությունը հավաքել է ձայների 46%-ը, «Ծառուկյան» դաշինքը՝ 25%-ը, ԵԼՔ դաշինքը՝ 10%-ը, Հ.Յ.Դաշնակցությունը՝ 5%-ը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 4%-ը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 3%-ը, Կոնգրես-ՀԺԿ-ն՝ 3%, «Ազատ դեմոկրատները»՝ 2%-ը, Կոմունիստական կուսակցությունը՝ 2%-ը, գրում է Նովոստի Արմենիան: Հարցումն անցկացվել է ՀՀ 125 ընտրատեղամասում, մասնակցել է 30.000 ընտրող: Ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր՝ 1997 ընտրատեղամասերը. խորհրդարանական ընտրություններն ավարտվել են: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում էր քաղաքական9ուժ, որից 4-ը՝ դաշինք, 5-ը՝ կուսակցություն: Դրանք են՝ Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», ԵԼՔ, Կոնգրես-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» |