Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է հրապարակել ԱԺ ընտրությունների արդյունքները:
ժամը 08:00-ի դրությամբ. ԵԼՔ դաշինք` 7.60%, 98.196 ձայն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն - 0.88%, 11.515 ձայն, «Հայկական վերածնունդ»` 3.70%, 47.971 ձայն, «Ծառուկյան» դաշինք - 27.62%, 357 151 ձայն, «Կոնգրես- ՀԺԿ» դաշինք` 1.58%, 20.717 ձայն, Հայաստանի Հանրապետական կուսակցությու` 49.15%, 637.252 ձայն Հայաստանի կոմունիստական կուսակցություն` 0.71%, 9412 ձայն, «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» դաշինք` 2.11%, 27.272 ձայն, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն` 6.71%, 86.389 ձայն: 01:36 դրությամբ 235 ընտրատեղամասից մոտ 72 հազար ձայնի հաշվարկի արդյունքում ՀՀԿ-ն ունի 56.6%, «Ծառուկյանը»՝ 24.9%, ՀՅԴ-ն՝ 7.97%, մնացածների հավաքած ձայները ցածր են անցողիկ շեմից:
00:48 դրությամբ հրապարակվել է 143 ընտրատեղամասից մոտ 30 հազար ընտրողների ձայների հաշվարկի արդյունքները:
ՀՀԿ-ն հավաքում է 55.58%, «Ծառուկյան» դաշինքը՝ 23.04%, ՀՅԴ-ն՝ 9.77%: Մնացած մասնակիցներն անցողիկ շեմը չեն հաղթահարում:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ավելի վաղ հայտնել էր, որ մոտ 100.000 ձայնի հաշվարկից հետո Հանրապետականը 47,87% ունի: Exit-poll-ի տվյալներով, խորհրդարան կանցնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ԵԼՔ-ը ու ՀՅԴ-ն: