Կրեմլ. Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը Պուտինի համար մարտահրավեր է![]() 4 ապրիլի 2017 - 16:13 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկրում իրականացված ցանկացած ահաբեկչություն մարտահրավեր է, այդ թվում նաև երկրի նախագահի համար: Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ 11-ից հասնելով 14-ի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: «Անկասկած, այն փաստը, որ ահաբեկչությունը կատարվել է, երբ Պուտինը գտնվում էր Պետերբուրգում, մտածելու առիթ է տալիս: Դա հատուկ ծառայությունների վերլուծության առարկա կդառնա»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն, հարցին, թե արդյոք ահաբեկչությունն անձնական մարտահրավեր չէ Պուտինի համար, գրում է Lenta.ru-ն: Ապրիլի 3-ին ՌԴ նախագահը գտնվում էր Սանկտ Պետերբուրգում: Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |