Ֆրանսիայի նախագահության թեկնածու Մելանշոնը կոչ է արել դուրս գալ ԵՄ-ից![]() 5 ապրիլի 2017 - 11:54 AMT PanARMENIAN.Net - «Անհնազանդ Ֆրանսիա» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնը կարծում է, որ երկրի ապագան Եվրամիության շրջանակներից դուրս պետք է լինի: Այդ մասին նա հայտարարել է 11 թեկնածուների հեռուստաբանավեճի ժամանակ: «Կարծում եմ, որ Ֆրանսիան պետք է դուրս գա ԵՄ բոլոր հիմնարար պայմանագրերից: Անթույլատրելի է, որ Բրյուսելից մեզ հրահանգեն, թե ինչ բարեփոխումներ է պետք իրականացնել երկրում: ԵՄ-ն նպաստում է Ֆրանսիայում աշխատավորների գերշահագործմանը»,-ասել է ձախակողմյան ուժերի ներկայացուցիչը: «ԵՄ շրջանակները խանգարում են Ֆրանսիային օգտագործել սեփական էներգիան բարեփոխումների համար», -ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ «Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը խոստացել է8 զերծ պահել Ֆրանսիան գլոբալիզացիայից: «ԵՄ-ն կմեռնի, քանի որ մարդիկ այլևս չեն ուզում դա: Գոռոզամիտ ու հեգեմոնիկ կայսրությունները մահվան են դատապարտված: Ժամանակն է հաղթել գլոբալիստներին»,-հայտարարել էր Լե Պենը Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կկայանան երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: Ըստ հասարակական հարցման արդյունքների, Լե Պենը նախագահական մրցավազքի առաջատարն է՝ առաջին փուլում նրան կաորղ է սատարել ընտրողների 27 տոկոսը: Սակայն, երկրորդ փուլում, ըստ կանխատեսումների, Լե Պենը կպարտվի կամ Ֆրանսուա Ֆիյոնին, կամ Էմանուել Մակրոնին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |