Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ. Բաքվում ԱՄՆ դեսպանատան շենքին սգո ծաղկեպսակ են դրել

PanARMENIAN.Net - Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսն (ԱԱԿ) ու «Ազերի-Թյուրք» կանանց միությունը «բողոքի հայտարարություն» են ստորագրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման առնչությամբ:



«Ազերի-Թյուրք» միության կողմից ընդունված հայտարարությունում «խիստ բողոք է» հայտնվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման դեմ եւ նշվում է, որ այդ որոշումը «բացասական ազդեցություն կունենա ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերությունների, այլեւ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա»:



ԱԱԿ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որ այդ «անարդար» բանաձեւի քննարկումը նման երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն են, որը հիմնվում է ժողովրդարավարական արժեքների վրա, որը անընդհատ հայտարարում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, «չի համապատասխա որեւէ միջազգային կոնվենցիայի»:



Ադրբեջանական կազմակերպությունները ի նշան բողոքի սգո ծաղկեպսակ են դրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան շենքին, հաղորդում է ANS TV:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---