5 ապրիլի 2017 - 12:30 AMT
Վարչապետ. ՃՈ տուգանքների ուշացման համար տոկոսներ այլևս չեն ավելանալու

Ճանապարհային ոստիկանության կողմից նշանակված տուգանքների ուշացման համար տոկոսներ այլևս չեն ավելանալու: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ուզում եմ տեղեկացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված մի շատ կարևոր փոփոխության մասին։ Մարտի 30-ից ճանապարհային ոստիկանության տուգանքների գումարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում դրա նկատմամբ հաշվեգրվող ավելացումների պրակտիկան այլևս չի կիրառվելու», - գրել է վարչապետը ֆեյսբուքյան իր էջում։

Մարտի 1-ից ուժի մեջ են մտել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 305-րդ հոդվածում արված փոփոխությունները: