ՄԱԿ ԱԽ բանաձև է ներկայացվել Սիրիայում գազային գրոհի վերաբերյալ![]() 5 ապրիլի 2017 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ապրիլի 4-ին բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ ԱԽ, որով դատապարտվում է գազային գրոհը սիրիական Իդլիբում: Ակնկալվում է, որ փաստաթուղթը քվեարկության կդրվի ապրիլի 5-ին: Իրավական ակտի հեղինակները կոչ են անում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) սեղմ ժամկետում եզրակացություն ներկայացնել միջադեպի վերաբերյլ: Փաստաթղթի տեքստում նաև հարցում կա, ուղղված ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ ամեն ամիս զեկույց հրապարակել այն մասին, թե որքանով է պաշտոնական Դամասկոսը գործակցում Սիրիայում քիմիական զենքի կիրառումը հետաքննող մասնագետների հետ, գրում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով: Մինչդեռ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը խոստովանել է, որ սիրիական ավիացիան հարված է հասցրել զինամթերքի մեծ պահեստին սիրիական Հան Շեյհուն քաղաքի արևելքում: Ըստ Կոնաշենկովի, զինամթերքը մատակարարվել է Իրաքում գործող գրոհայիններին: Սիրիական Իդլիբում ենթադրյալ քիմիական գրոհի արդյունքում զոհվածների թիվը հասել է 72-ի: Ողբերգության զոհերի թվում Հան Շեյհուն քաղաքում 20 երեխա և 17 կին կա: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը: Իրավապաշտպանները զգուշացրել են, որ զոհերի քանակը կարող է աճել, քանի որ որոշ մարդիկ անհետ կորած են համարվում, իսկ Հան Շեյհունն ապրիլի 5-ի առավոտյան ռմբակոծվել է օդից, ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |