Պետերբուրգում Միջին Ասիայից 6 անձ է ձերբակալվել ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով![]() 5 ապրիլի 2017 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Պետերբուրգում Միջին Ասիայից 6 անձ է ձերբակալվել ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով: ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ տեղեկություններ չկան այն մասին, որ ձերբակալվածները կապեր ու ծանոթություն են ունեցել մետրոյում ահաբեկչություն իրականացնողի հետ: Ըստ Քննչական կոմիտեի հայտարարության, ձերբակալվածները զբաղվում էին Միջին Ասիայից Ռուսաստան եկած անձանց անդամագրմամբ ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» և «Իսլամական պետություն» խմբավորումներին, որոնց գործունեությունը ՌԴ-ում արգելված է: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Անդրեյ Անոխինն անհրաժեշտ է համարում խստացնել ԱՊՀ երկրների քաղաքացիների Ռուսաստան մուտք գործելու կարգը քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ 11-ից հասնելով 14-ի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |