ՀՅԴ. Հասարակության զգալի մասն ի վիճակի չէ ազատ ու գիտակցված ընտրություն կատարել![]() 5 ապրիլի 2017 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական դժվար կացության մեջ հայտնված հասարակության զգալի մասը, որը չունի անհրաժեշտ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում, դեռևս ի վիճակի չէ ազատ ու գիտակցված ընտրություն կատարել: Այս մասին ասված է խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի տարածած հայտարարության տեքստում: Լրատվամիջոցներին տարածած հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է, որ ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունները, ՀՅԴ գնահատմամբ, խորհրդարանական և ընտրական համակարգերի առաջին փորձությունն էին՝ քաղաքական նոր մշակույթ ձևավորելու, նոր սկիզբ դնելու առաջադրանքով։ Վերլուծելով նախընտրական շրջանի, ընտրության օրվա և արդյունքների վերլուծությունից՝ Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը արձանագրում է՝ «ա. Քաղաքական համակարգի կայացման առումով գնահատելի էր դերակատար ուժերի ազատ մրցակցությունը և հիմնականում քաղաքակիրթ ընտրապայքարը։ բ. Հատուկ քննության կարիք ունի ընտրողների անսպասելի բարձր մասնակցությունը, ինչը մի կողմից քաղաքացիական ակտիվության գնահատելի դրսևորում էր, մյուս կողմից՝ ֆինանսական ու վարչական ռեսուրսի օգտագործման արատավոր երևույթի հետևանք։ գ. Փաստ է, որ սոցիալական դժվար կացության մեջ հայտնված հասարակության զգալի մասը, որը չունի անհրաժեշտ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում, դեռևս ի վիճակի չէ ազատ ու գիտակցված ընտրություն կատարել։ Հանրության քաղաքական, հոգևոր-մշակութային արժեհամակարգի արմատական փոփոխությունը կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, ազգային-պետական ընտրախավի լրջագույն մարտահրավերն է։ դ. Տեղի է ունեցել քաղաքական դաշտի որոշակի բյուրեղացում. բացահայտ ամբոխավարական և պարտվողական գաղափարները չընդունվեցին մեր հանրության կողմից։ ե. Գնահատելի է, որ իրենց մասնագիտական պարտականությունները և քաղաքացիական պարտքը կատարեցին լրատվամիջոցներն ու իրապես անկախ դիտորդական կազմակերպությունները։ զ. Նոր Ազգային ժողովում Հ.Յ. Դաշնակցության դերակատարության ձևաչափը թողնելով առաջիկա օրերի քննարկումներին՝ մենք շնորհակալություն ենք հայտնում գիտակից քվեարկություն կատարած յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև մեր շուրջ համախմբված ընտրապայքարի բոլոր մասնակիցներին։ է. Այս ընտրություններում Հ.Յ. Դաշնակցության արձանագրած նկատելի առաջընթացը պարտավորեցնող է։ Մենք շարունակելու ենք հետևողականորեն իրագործել մեր գաղափարներն ու ծրագրերը՝ հավատարիմ ՀՀ քաղաքացիներին տրված՝ նոր սկիզբ դնելու, ազատ, արդար, խաղաղ, բարեկեցիկ Հայաստան ունենալու խոստմանը»: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը: Կարդացեք նաև՝ԵԼՔ-ը 7 կետով գնահատել է ԱԺ ընտրությունների ընթացքը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |