Թուրքիայում արգելվել է նախընտրական քարոզարշավի քրդերեն երգը![]() 5 ապրիլի 2017 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Մերսինի դատարանը արգելվել է առաջիկա հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» «Ոչ ասեք» երգի հնչեցումը: Իսկ երգը քրդերեն է: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ երգի մեջ տեղ գտած «ոչ ասենք մեկ դրոշին, ոչ ասենք մեկ ազգին, ոչ ասենք մեկ լեզվին» խոսքերը չեն համապատասխանում Թուրքիայի սահմանադրությանը, քանի որ վերջինիս մեջ ասվում է, որ «Թուրքիայի Հանրապետությունում երկիրը և ազգը անբաժանելի ամբողջություն են»: Բացի այդ էլ Թուրքիայի պետական լեզուն հանդիսանում է թուրքերենը, այլ ոչ թե քրդերենը: Շեշտվում է նաև, որ երգը ժողովրդին դրդում է «ատելության և թշնամութանքի», Haberler-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահը կկարողանա լինել կուսակցական: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |