Հարցում. Լե Պենն առաջ կանցնի Մակրոնից Ֆրանսիայի նախագահի ընտրությունների 1-ին փուլում![]() 5 ապրիլի 2017 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահության թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը ընտրությունների առաջին փուլում առաջ կանցնի իր հիմնական մրցակից, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնից 2 տոկոսային կետով: Այդ են վկայում ապրիլի 5-ին OpinionWay ընկերության կողմից հրապարակված հարցման արդյունքները: Ըստ այդ տվյալների, Լե Պենը կհաղթի առաջին փուլում քվեների 26%-ով: Մակրոնի օգտին կքվեարկի ընտրողների 24%-ը: Երրորդը կլինի երկրի փոխվարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որին կսատարի ընտրողների 20%-ը: Երկրորդ փուլում Լե Պենի համար պարտություն են կանխատեսում մյուս երկու հավանական հակառակորդներից մեկին: Եթե նրա մրցակիցը Մակրոնը դառնա, ուժերի դասավորությունը հետևյալը կլինի՝ 40%-ը կքվեարկի Լե Պենի օգտին, 60%-ը՝ նախկին նախարարի: Իսկ եթե երկրորդ փուլ դուրս գա Ֆիյոնը, ապա նա կհաղթի Լե Պենին ձայների հետևյալ հարաբերակցությամբ՝ 56% 44%-ի դիմաց: . Հարցումն անցկացվել է ապրիլի 2-4-ը, մասնակցել է 18 տարեկանից բարձր 1541 ֆրանսիացի: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կայանալու են 2 փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |