Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները ընդլայնում են համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հայկական մշակութային շաբաթի միջոցառումներին մասնակցելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ ժամանած ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերիի 19-ին հանդիպում ունեցավ Ռաս ալ Խահմայի էմիրության թագաժառանգ Շեյխ Սաուդ Բին Սաքր ալ Քազիմի հետ: Բանակցությունների արդյունթում կողմերը ստորագրեցին էներգետիկայի, արդյունաբերության, տուրիզմի, տրանսպորտի եւ հեռահաղորդակցության բնագավառներում Ռաս ալ Խահմայի էմիրության եւ Հայաստանի միջեւ համագործակցության վերաբերյալ Համատեղ հռչակագիր:



Նախարար Օսկանյանն ու թագաժառանգն անդրադարձան նաեւ տնտեսական ոլորտում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերին եւ տարածաշրջանային մի շարք խնդիրներին: Նախարարը հանդիպում ունեցավ նաեւ թագաժառանգի գլխավոր խորհրդական դոկտոր Խաթեր Մասսադի հետ, որը նաեւ Հայաստանի շաբաթի անցկացումը հովանավորող Ալ Համրա անշարժ գույքի եւ Ռաքեն Զարգացման գործակալության ընկերությունների տնօրենն է: Հոկտեմբերի 18-ին նախարար Օսկանյանը Աբու Դաբիում հյուրընկալվեց ԱՄԷ դաշնային ազգային խորհրդի պետնախարար դոկտոր Անվար Գարգաշի կողմից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տնտեսական եւ քաղաքական հարցեր, ինչպես նաեւ ԱՄԷ եւ Հայաստանի միջեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---