ԴիԿապրիոն՝ «Խոստումը» ֆիլմի մասին. «Աննախադեպ արդյունքի են հասել»

ԴիԿապրիոն՝ «Խոստումը» ֆիլմի մասին. «Աննախադեպ արդյունքի են հասել»

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Թերի Ջորջի ղեկավարությամբ դերասաններ Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլն ու Շարլոտ Լե Բոնն աննախադեպ արդյունքի են հասել առաջիկայում ցուցադրվելիք՝ Հայոց ցեղասպանության նվիրված «Խոստումը» ֆիլմում: Ֆեյսբուքյան գրառման միջոցով նման տեսակետ է հայտնել աշխարհահռչակ օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն:

«Ողջունում եմ ամբողջ թիմին՝ իմ լավ ընկեր ու լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդավոյի հետ մեկտեղ, որի տաղանդն ու անմնացորդ նվիրումը գործին կյանքի են կոչել այս կարևոր նախագիծը»,- գրել է ԴիԿապրիոն:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:

«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։

Կարդացեք նաև՝ Ստալոնե. «Խոստումն» ունի «Օսկարին» արժանի ֆիլմին հատուկ բոլոր որակները

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---