«Քաղաքացի դիտորդը» կոչ է անում օգնել այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի բացահայտման հարցում

«Քաղաքացի դիտորդը»  կոչ է անում   օգնել  այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի բացահայտման հարցում

PanARMENIAN.Net - «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կոչ է անում քաղաքացիներին օգնել ՀՀ ԱԺ ընտրություններում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի բացահայտման հարցում։

«Եթե դուք կամ ձեր մտերիմները չեք մասնակցել քվեարկությանը, ստուգեք՝ արդյոք ձեր փոխարեն քվեարկել են թե ոչ՝ որոնելով այս հղմամբ տեղադրված ընտրողների սկանավորված ստորագրված ցուցակներում։ Եթե Ձեր կամ այլ անձի փոխարեն քվեարկել են, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ info@citizenobserver.am էլ.փոստի հասցեով` նամակի վերնագիրը գրելով՝ Ուրիշի փոխարեն», - ասված է հաղորդագրության մեջ։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հեռախոսահամարներն են՝ 043 16 23 70, 043 16 23 71, 091 04 26 29։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Հայտարարության բովանդակությունը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան տեսակետները։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---