Թուրքիան այսօր գտնվում է «քաղաքակրթական մեկուսացման» մեջ

PanARMENIAN.Net - Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը անշրջելի է: Այդ մասին հոկտեմբերի 19-ին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: Պատմաբանի կարծիքով, Թուրքիան այսօրվա դրությամբ գտնվում է այսպես կոչված «քաղաքակրթական մեկուսացման» մեջ, եւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից 106-րդ բանաձեւի ընդունումը կարող է «հոգեբանական հետեւանքների» հանգեցնել թուրք ժողովրդի համար, մասնավորապես, սեփական պատմության եւ ինքնության վերանայման: «Դա ամենավտանգավոր բանն է թուրքերի համար»,- նշել է պատմաբանը: Նրա խոսքերով, Թուրքիայի խնդիրը ոչ թե դրսից է, այլ գտնվում է երկրի ներսում: Այն կապակցությամբ, որ մի շարք ամերիկացի կոնգրեսականներ ետ են կանչել իրենց ստորագրությունները հոկտեմբերի 10-ին ընդունված բանաձեւի հարցով, Դեմոյանը բացատրել է այդ փաստը «բարոյական սանդղակի բացակայությամբ եւ սեփական կարծիքն անընդհատ փոխելու սովորությունից»:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին: Քվեարկության օրը Պալատում դեռ որոշված չէ: Չնայած, որոշ կոնգրեսականներ` Թուրքիայի ճնշման ներքո, ետ են կանչել բանաձեւի աջակցության իրենց ստորագրությունները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---