Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ապրիլի 10-15-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կմասնակցի Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Հայաստանը կներկայացնի 8 մարզիկ: Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Թբիլիսիում ռինգ կմտնեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 52 կգ ` Վահե Բադալյանը, 60 կգ` Հրայր Շահվերդյանը, 64 կգ` Հովհաննես Բաչկովը, 69 կգ` Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ` Արման Դարչինյանը, 91 կգ` Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
2017-ի մարտին ՀՀ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Անապայի մրցաշարում: Բրոնզե պարգևի են արժանացել 52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու գերծանր քաշային Արման Մնացականյանը: Մարտի 18-ին բռնցքամարտիկ Հովհաննես Դանիելյանն արծաթե մեդալ է նվաճել Chemistry Cup 2017-ում: Փետրվարին բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ դարձել է Ստրանջա-2017 մրցաշարի հաղթող: