ԿԸՀ. Մոտ 229.000 անգամ անձը հաստատող փոստաթղթի տվյալները ներմուծվել են ստեղնաշարով

ԿԸՀ. Մոտ 229.000 անգամ անձը հաստատող փոստաթղթի տվյալները ներմուծվել են ստեղնաշարով

PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տվյալները: Ըստ այդմ, տեխնիկական սարքավորման միջոցով տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 572.753:

Ընդ որում, այս թվից 229.757-ի դեպքում անձը հաստատող փաստաթղթի տվյալները սարքավորման մեջ է ներմուծվել ստեղնաշարով:

Տեղեկացվու մէ նաև, որ զորամասում հաշվառված ընտրողների համար տպված կտրոնները 19 հազար 637-ն են, իսկ լրացուցիչ ցուցակի ընտրողների համար տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը կազմել է 6444 է:

Թիվ 35/57, 27/21, 20/09, 7/60, 14/15, 31/35, 19/04 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանհագրությունում չի լրացվել տեխնիկական սարքավորման միջոցով տպված քվեարկության կտրոնների թիվը: Տեխնիկական սարքավորման միջոցով տպված կտրոնների ընդհանուր թիվը նշված է 1 մլն 562 հազար 960, որը 9793-ով ավելի քիչ է, քան տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տվյալները:

ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներով, խորհրդարան 4 քաղաքական ուժ է անցել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

ԱԺ չանցած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---