Գեղանկարչուհի Գայանե Խաչատրյանի աշխատանքները` Ցինանդալիի Չավչավաձեի թանգարանում![]() 7 ապրիլի 2017 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին՝ ժամը 15:00-ին, Ցինանդալիում Ալեքսանդր Չավչավաձեի թանգարանում կկայանա Գայանե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցասրահում կներկայացվեն անձնական հավաքածուներից աշխատանքներ, որոնք գեղանկարչուհին ստեղծել է տարբեր ժամանակահատվածներում: Ցուցահանդեսը նվիրված է Գայանե Խաչատրյանի հոբելյանին: Ապրիլի 9-ին նկարչուհին կդառնար 75 տարեկան: Նրա աշխատանքները Ցինանդալիի ցուցասրահում ներկայացվելու են առաջին անգամ: Արվեստի սիրահարները կկարողանան այցելել ցուցահանդեսը մինչև մայիսի վերջ: Գայանե Խաչատուրյանը ծնվել է Թբիլիսիում: Սովորելով դպրոցում, Գայանեն զուգահեռ ուսումնասիրել է վարպետության տեխնիկա Մոսե Թոյձեի գեղարվեստական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո, Գայանեն անցել է նախապատրաստական դասընթացներ Թբիլիսիի Գեղարվեստի Ակադեմիայում, սակայն հրաժարվել է ընդունվել բարձրագույն կրթական հաստատություն և շարունակել է ստեղծագործական զարգացումը ինքնուրույն ճանապարհով։ Պոստմոդերնիզմի դարաշրջանում Գայանե Խաչատրյանը ստեղծել է հիշվող, արտահայտիչ նկարներ և կարողացել է արժանի տեղ զբաղեցնել անցյալ դարի երկրորդ կեսի նկարիչների շրջանում: Նրա ստեղծագործությունները վրացական և հայկական մշակույթի անբաժանելի մասն են: Թբիլիսյան նկարչուհուն հաճախ են նվիրված եղել էսսեներ և հրապարակումներ, ինչպես նաև վավերագրական ֆիլմեր։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |