ԱՄՆ-ն և ԵՄ-ն դատապարտում և չեն ճանաչում Հարավային Օսիայում կայանալիք ընտրությունները![]() 8 ապրիլի 2017 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները դատապարտել է Վրաստանից անջատված Հարավային Օսիայում ապրիլի 9-ին նախատեսված ընտրություններն ու հանրաքվեն, դրանք համարելով «անօրինական»: Ապրիլի 9-ին կայանալիք՝ Հարավային Օսիայի նախագահական ընտրություններին զուգահեռ նախատեսվում է նաև հանրաքվեի դնել Հարավային Օսիայի անվանափոխության հարցը․ առաջարկվում է այն կոչել «Հարավային Օսիա-Ալանիա Հանրապետություն»: ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի պաշտոնակատար Մարկ Թոները ապրիլի 7-ին հայտարարել է, թե Վաշինգտոնը չի ճանաչում Աբխազիայում մարտի 12-ին ու մարտի 26-ին անցկացված, ինչպես նաև՝ ապրիլի 9-ին Հարավային Օսիայում պլանավորված «անօրինական ընտրությունների արդյունքները», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Այդ անօրինական ընտրություններն ու հանրաքվեն անցկացվում են Վրաստանի տարածքում, առանց Վրաստանի կառավարության համաձայնության»,- ասել է Մարկ Թոները, ընդգծելով՝ «Միացյալ Նահանգներն ամբողջովին սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքիշխանությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում մեր դիրքորոշումը հստակ է և հետևողական՝ այդ շրջանները Վրաստանի անբաժանելի մասն են կազմում»: ԵՄ-ն նույնպես հայտարարություն է տարածել, համաձայն որի չի ճանաչում Հարավային Օսիայում կայանալիք նախագահական ընտրություններն ու հանրաքվեն: «ԵՄ-ն չի ճանաչում շրջանակները, որտեղ տեղի կունենան այսպես կոչված նախագահական ընտրություններն ու հանրաքվեն՝ վրացական տարածքից տարանջատված Հարավային Օսիայի վերանվանման հարցով», - նշվում է հայտարարությունում։ 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |