Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը դժվարանցանելի է: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ տեղեկացնելով, որ ապրիլի 10-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքում, Բերդ- Ճամբարակ և Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին մերկասառույց է:
Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում մառախուղ է:
Հանրապետության տարածքում ապրիլի 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, 12-ի գիշերը՝ հյուսիսային շրջաններում և 14-ին սպասվում է անձրև ու ամպրոպ, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-ին, 11-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-3, իսկ 12-13-ը՝ կբարձրանա 7-9 աստիճանով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: