Արսեն Ջուլֆալակյանը՝ Էստոնիայի միջազգային հուշամրցաշարի հաղթող![]() 10 ապրիլի 2017 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 75 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն Էստոնիայում մասնակցել է օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարին, որը մտնում է UWW-ի տարեկան օրացուցային պլանի մեջ: Օլիմպիական արծաթե մեդալակիրն անցկացրել է երեք գոտեմարտ, բոլորն էլ միևնույն` 8:0 հաշվով ավարտել ժամանակից շուտ և նվաճել հուշամրցաշարի հաղթողի կոչումը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը տեղեկացրել է, որ հուշամրցաշարն անցկացվում էր ըմբշամարտի նոր կանոններով, որոնք ուժի մեջ են մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Արսեն Ջուլֆալակյանն մարտի 9-ին վերադառձել է Երևան: Նա կմիանա ազգային հավաքականին և կմեկնի Մինսկ՝ մասնակցելու «Ստայկիում» անցկացվելիք ուսումնամարզական հավաքին: Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը 2012-ի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է, 2009-ի Եվրոպայի չեմպիոն ու 2012-ի բրոնզե մեդալակիր, 2010-ի աշխարհի արծաթե և 2011-ի, 2013-ի բրոնզե մեդալակիր։ 2014 թվականի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |