Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» դարպասին ռեկորդային է ԱՊԼ համար![]() 10 ապրիլի 2017 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» հետ խաղում ռեկորդային է ճանաչվել: Այդ մասին ասվում է Անգլիայի պրեմիեր լիգայի Twitter-ի պաշտոնական կայքում: «Մխիթարյանը գոլը խփել է երկրորդ խաղակեսի մեկնարկից 45 վայրկյան անց՝ սա երկրորդ խաղակեսում ամենաարագ գոլն է Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղաշրջանիում: Ապրիլի 9-ին «Մանչեսթեր Յունայթեդը» 3:0 հաշվով հաղթել է «Սանդերլենդին»: 30 խաղից հետո ՄՅՈւ-ն 5-րդ տեղում է 57 միավորով: Manchester Evening News բրիտանական պարբերականը Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը 7 միավոր է գնահատել 10-ը հնարավորից:«Մխիթարյանը արդարացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» անցումը 4-2-3-1 սխեմային, որը թիմը կիրառում է ընթացիկ մրցաշրջանում: Մխիթարյանը փայլուն է խաղում ինչպես կենտրոնում, այնպես էլ եզրային խաղում: Ընդ որում Մխիթարյանը վերադարձել է աքսորից ու մի քանի վնասվածքներից հետո»,- գրել է պարբերականը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |