Պարենային մթերքների համաշխարհային գները 2017-ի մարտին իջել են, ինչը պայմանավորված է հսկայական պահուստային քանակով և 2017թ․ի համար բարենպաստ կանխատեսումներով։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գնային ինդեքսը մարտ ամսվա համար կազմել է 171 կետ, ինչը 2.8%-ով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից, սակայն 13.4%-ով բարձր 2016-ի ապրիլի ցուցանիշից։
ՊԳԿ-ի պարենի գնային ինդեքսը դիտարկում է միջազգային շուկայական գները հինգ հիմնական պարենային մթերքի համար՝ հացահատիկային մշակաբույսեր, ձեթ, կաթնամթերք, միս և շաքարավազ: ՊԳԿ-ն նաև թողարկել է առաջին համաշխարհային կանխատեսումները հացահատիկի պահանջարկի և առաջարկի վերաբերյալ, համաձայն որի ևս մեկ հանգիստ տարի ակնկալվում է, և պահուստային ծավալները կմնան բարձր։
Հացահատիկի գնային ինդեքսը 2017-ի փետրվար ամսվա համեմատ իջել է 1.8%-ով, ինչը պայմանավորված է ցորենի և եգիպտացորենի գների անկմամբ։ Ներկայումս այն գրեթե հավասարվել է 2016-ի մարտ ամսվա ցուցանիշին։
Ձեթի գնային ինդեքսը 2017-ի ապրիլի ընթացքում իջել է 6.2%-ով, իսկ շաքարավազի գնային ինդեքսը՝ 10.9%-ով, ինչն ամենացածր ցուցանիշն է 2016-ի մայիս ամսվանից ի վեր։ Կաթնամթերքի առաջարկի մեծ ծավալները բերեցին գնային ինդեքսի իջեցմանը 2.3%-ով, որը սակայն էականորեն բարձր է 2016-ի ապրիլի ցուցանիշից։
Մսամթերքի գնային ինդեքսը բարձրացել է 0.7%-ով, ինչը պայմանավորված է Ասիայում ներկրման ծավալների կայուն աճով։
2017-ի մարտին տեղեկացվել է, որ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնային ինդեքսն արդեն յոթերորդ ամիսն է, ինչ գների աճ է արձանագրում, ինչը պայմանավորված է ցորենի և եգիպտացորենի գների բարձրացմամբ: Փետրվար ամսվա համար գնային ինդեքսը կազմել է 175.5, որն ամենաբարձր ցուցանիշն է վերջին երկու տարում և հունվար ամսվա ցուցանիշից աճել է 0.5%-ով: Հացահատիկի ինդեքսը բարձրացել է 2,5 միավորով հունվար ամսվա ցուցանիշի համեմատ, ինչը պայմանավորված է ցորենի, եգիտապացորենի և բրնձի գների աճով: Փետրվար ամսին արձանագրվել է 5 մթերքից 4-ի գնաճ: