ՀՀ-ում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել![]() 10 ապրիլի 2017 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է ոսկրածուծի՝ արյունաստեղծ ցողունային բջիջների երկու փոխպատվաստում: «Այդ երկու անձը միելոմային հիվանդներ են, քիմիոթերապիայի բազմաթիվ կուրսերից հետո հիվանդների մոտ ստացանք համապատասխան ռեմիսիա և հիվանդությունը կրկնվեց: Այդ հիվանդների մոտ ցուցված է ցողունային բջիջների փոխպատվաստումը»,- ասել է Յոլյանի անվան «Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը: Բժշկի խոսքով, փոխպատվաստումը միակ հնարավորությունն է տվյալ պարագայում, որպեսզի կարողանան երկարացնել նրանց կյանքը, գրում է Ա1+-ը: Հիվանդներից մեկը Արցախից է, մյուսը՝ Հայաստանից: «50-ամյա Էլմիրան մինչ փոխպատվաստումը բժշկի հետ խոսելիս ասել է, թե ուզում է այն ժամանակաշրջանում, որ պետք է ապրի, լինել առողջ և զգալ կյանքն այնպես, ինչպես կա: Եվ ապրել ընտանիքի հետ: Հիվանդը կյանքի որակի բարձրացման խնդիր դրեց»,- հավելել է Սմբատ Դաղբաշյանը: Փոխպատվաստումն իրականացվել է Համբուրգի Էպենդորֆ կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլայուս Կրյոգերի ղեկավարությամբ: Նրա խոսքերով՝ սա ամբողջ աշխարհում իրականացվող նորարարական մեթոդ է: Հայաստանում փոխպատվաստման կարիք ունի տարեկան 60 հիվանդ: Փոխպատվաստումն իրականացվում է մի քանի փուլով: Դրանում ներառված է քիմիաթերապիայի նախապատրաստական անցկացումը, ոսկրածուծի ստիմուլյացիան, ցողունային բջիջների հավաքագրումը, դրանց մշակումը, սառեցումը, հիվանդների դեղորայքային նախապատրաստումը և ցողունային բջիջների փոխպատվաստման բուն գործընթացը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |