NRC. Հարավային Սուդանում մարդիկ ստիպված են ծառերի տերևներով սնվել՝ սովից փրկվելու համար![]() 10 ապրիլի 2017 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Ճգնաժամը Հարավային Սուդանում աղետալի հետևանքների է հանգեցրել: Նույնիսկ այն շրջաններում, որտեղ սովի մասին չէր հայտարարվել, մարդիկ ստիպված են ծառերի տերևներ ուտել սովից փրկվելու համար: Այդ մասին հայտարարել են Փախստականների գծով նորվեգական խորհրդի (NRC) ներկայացուցիչները երկրի ճգնաժամային շրջաններ այցելությունից հետո: «Սնվելով վայրի բնության մեջ աճող բույսերով, մարդիկ փորձում են խուսափել սովամահ լինելուց պարենային այս ճգնաժամի պայմաններում»,- ասել է Հարավային Սուդանում NRC-ի ղեկավար Ռեհանա Զավարը: «Դառը տերևները, որոնցով սնվում են այն ընտանիքները, ում հետ զրուցել ենք, լալոտ ծառից են և սահմանափակ սննդային արժեք ունեն: Երկար ժամանակ դրանցով սնվելն անհնար է»,-հավելել է նա: Սովից տառապող գյուղերից մեկի բնակիչները բողոքում են, որ երեխաները ստիպված են տերևներ ուտել, քանի որ այլ սնունդ չունեն, իսկ դա որոշ երեխաների մոտ առողջական խնդիրներ է առաջացնում: Ըստ գյուղի բնակիչների, տերևներով է սնվում բնակչության մոտ 40%-ը, մյուս կեսը ուտում է սերմերի իր պաշարները: NRC-ը ավելի քան 100.000 մարդու է օգնել Հարավային Սուդանի սովից տառապող շրջաններում: Հումանիտար ճգնաժամը հարավային Սուդանում զինված հակամարտության հետևանքն է, որը սկսվել է 2013-ի դեկտեմբերին: Թշնամանաք է առաջացել դինկա ժողովրդի միջև, որի ներկայացուցիչ է նախագահ Սիլվա Կիիրը, և նուեր ցեղի միջև, որի ներկայացուցիչ է նրա նախկին տեղակալ Ռիեկ Մաշարը, որը գլխավորել է ապստամբներին: Ըստ ՄԱԿ տվյալների, Հարավային Սուդանում հակամարտության ընթացքում առնվազն 10.000 մարդ է զոհվել, ավելի քան 7 միլիոնը մարդասիրական օգնության կարիք ունի: Photo. Geno Teofilo/NRC ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |