Հայ ծանրորդներ. Եվրոպայի առաջնության էինք մեկնել մեդալների հետևից![]() 10 ապրիլի 2017 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն իր հաղթանակը նվիրել է համայն հայությանը: Այդ մասին նա ասել է «Զվարթնոց» օդանավակայանում: Նա հավելել է, որ խորվաթական Սպլիտ էր մեկնել չեմպիոնական տիտղոսի համար։ «Մենք գիտեինք, որ ոսկե մեդալի հետևից ենք գնում: Եվրոպայի առաջնությունը դիտարկում էինք որպես արդյունքները բարելավելու և աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու հնարավորություն», -նշել է Մարտիրոսյանը, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը: Նրա խոսքով, մրցակցության բացակայությունն իրեն չէր խանգարում, հակառակը, օգնում էր հանգիստ կատարել գործը: «Ուրախ եմ Գոռ Մինասյանի և Ռուբեն Ալեքսանյանի համար, որոնք նույնպես կարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրը:Մեր հավաքականի կազմում վեց ծանրորդ էր, բայց մենք կարողացանք միավորների հաշվարկով զբաղեցնել 6-րդ հորիզոնականը»,-ասել է Մարտիրոսյանն ու ավելացրել, որ երիտասարդ տարիքը պարտավորեցնում է շարունակելու ավելի բարձր արդյունքներ ցույց տալ: «Պետք է լսել մարզչին, պահպանել ռեժիմը և քրտնաջան աշխատել. սա է հաջողության գաղտնիքը: Իմ հաղթանակը նվիրում եմ համայն հայ ժողովրդին»,- հավելել է Սիմոն Մարտիրոսյանը: Photo: Armnoc ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |