ՈւԵՖԱ-ի նախագահը կմասնակցի ՀՀ-ում ֆուտբոլի նոր ակադեմիայի հիմնարկեքին![]() 10 ապրիլի 2017 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին կկայանա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը, որը կիրականացնեն ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ապրիլի 12-ին Հայաստան կժամանի մեկօրյա այցով: Նույն օրը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ կծանոթանա ակադեմիայի ենթակառուցվածքներին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Սլովենիայի Ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը ՈւԵՖԱ նախագահ է ընտրվել կազմակերպության 2016-ի սեպտեմբերին Հունաստանում կայացած կոնգրեսում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |