10 ապրիլի 2017 - 17:34 AMT
Վեդու ջրամբարի կառուցումը մեկնարկել է

Մեկնարկել է Վեդու ջրամբարի կառուցումը. Արարատյան դաշտի մոտ 7500 հեկտար հողատարածք շուտով կապահովվի հուսալի ոռոգմամբ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

29 մլն մ³ ընդհանուր տարողությամբ այս ջրամբարը նորանկախ Հայաստանի պատմության մեջ զրոյական մակարդակից կառուցվող առաջին ջրամբարն է։

«Այս նախագիծն էական նշանակություն կունենա նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման հարցում»,-ասվում է գրառման մեջ:

90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

2015-ին ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև նքվել է 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր՝ Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին` արտոնյալ, տոկոսադրույքը` կողմնորոշի:

Նախագիծը հնարավորություն կտա ոռոգումն իրականացնել ինքնահոս եղանակով` ներկայիս մեխանիկականի փոխարեն: Արդյունքում մի շարք ջրհան կայաններ կհանվեն շահագործումից, ինչը կնպաստի նաև համակարգի առավել արդյունավետ գործունեությանը: