Իսրայելահայ գործարարը մտադիր է ներդրումներ անել ՀՀ արևային էներգետիկայի և գյուղոլորտում![]() 11 ապրիլի 2017 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Իսրայելահայ գործարար, Հայ-իսրայելյան առևտրի գրասենյակի փոխնախագահ, Teamnet packing and international freight services ընկերության ներմուծման և արտահանման հարցերով տնօրեն Սուրեն Շահնազարյանը մտադիր է ներդրումներ կատարել Հայաստանում՝ գյուղատնտեսության և արևային էներգիայի արտադրության ոլորտներում: Գործարարն արձագանքել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նամակին: Նախարարը, ընդունելով գործարարին, ողջունել է Հայաստանում ներդրումներ կատարելու նրա նախաձեռնությունը, հայտնում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը: Սուրեն Շահնազարյանը ներկայացրել է կազմակերպության, համայնքի գործունեությունն ու խնդիրները, պատրաստակամություն հայտնել ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄԷ-ից Ocean Holding ընկերությունը ՀՀ արևային էներգիայի ոլորտում $100 մլն ներդրում կկատարի: Ընկերությունը ֆոտովոլտային կայաններ կկառուցի և կգործարկի՝ օգտագործելով ոլորտի լավագույն հասանելի տեխնոլոգիաները։ Նախարարությունը կդյուրացնի Ocean Holding-ի գործունեությունը Հայաստանում և կտրամադրի արևային էներգետիկայի ոլորտի մասին տեղեկատվություն։ Ներդրումները տեղի կունենան մի քանի փուլով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |