Թրամփ. ԱՄՆ-ն պատրաստ է միայնակ լուծել Հյուսիսային Կորեայի հարցը![]() 11 ապրիլի 2017 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է միայնակ լուծել Հյուսիսային Կորեայի հարցը: Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Twitter-ում: «Հյուսիսային Կորեան չափն անցնում է: Եթե Չինաստանն օգնի, հրաշալի կլինի: Եթե չօգնի՝ առանց նրանց կլուծենք հարցը»,-նշել է նա, գրում է Lenta.ru-ն: Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն անսպասելի կերպով դեպի Հարավային Կորեայի ափեր է ուղարկել ռազմանավերի հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ: Սկզբից նախատեսվում էր, որ նավը նավահանգիստ պետք է մտներ Ավստրալիայում: Ավելի վաղ Հարավային Կորեայի ազգային միավորման գծով նախարար Հոն Յոն Փհեն մտահոգություն էր հայտնել, որ ամերիկացիները կարող են կանխարգելիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեայի օբյեկտներին: Փհենյանն իր հերթին հայտարարել է. «Եթե ԱՄՆ-ն համարձակվի ընտրել ռազմական գործողությունների ուղին, ՀԿԺՀ-ն պատրաստ է արձագանքել ռազմական գործողությունների ցանկացած ձևով»: Հյուսիսային Կորեայի թեման քննարկվել է Թրամփի Չինաստան այցի ժամանակ՝ ապրիլի 6-ին և 7-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |