Ուզբեկստանն ու Տաջիկստանը 25 տարի անց վերականգնել են ավիահաղորդակցությունը

Ուզբեկստանն ու Տաջիկստանը 25 տարի անց վերականգնել են ավիահաղորդակցությունը

PanARMENIAN.Net - 25-ամյա ընդմիջումից հետո վերականգնվել է ավիահաղորդակցությունը Ուզբեկստանի և Տաջիկստանի միջև: Ուզբեկական ավիագծերի ինքնաթիռը ապրիլի 11-ին վայրէջք է կատարել Դուշանբեի օդանավակայանում: Ժամանել է 25 ուղևոր, գրում է Deutsche Welle-ն:

Այժմ կանոնավոր չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ A 320 օդանավերով:

Կանոնավոր ավիահաղորդակցությունը Ուզբեկստանի և Տաջիկստանի միջև խզվել էր 1992-ին, երբ Տաջիկստանում քաղաքացիական պատերազմ սկսվեց:

2016-ին կողմերը պայմանավորվել են վերսկսել ավիահաղորդակցությունը և 2017-ի փետրվարին հայտարարեցին ավիատոմսերի վաճառքի մեկնարկի մասին: Սակայն, վերջին պահին ուզբեկական կողմը չեղարկեց տաջիկական ավիափոխադրողի չվերթը, որը պետք է կայանար փետրվարի 20-ին: Տաշքենդում հայտարարեցին, որ թռիչքները կվերսկսվեն ապրիլի 4-ին և կիրականացվեն ուզբեկական ավիափոխադրողի կողմից: Սակայն ապրիլի 4-ի չվերթը կրկին հետաձգվեց՝ մինչև ապրիլի 11-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---