«Բորուսիայի» ավտոբուսի մոտ ռումբ է պայթել, ֆուտբոլիստներից մեկը վիրավոր է (Թարմացվող)![]() 11 ապրիլի 2017 - 22:29 AMT PanARMENIAN.Net - Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի, գերմանական Դորթմունդում կայանալիք տեղական Բորուսիայի ու ֆրանսիական «Մոնակոյի» խաղից առաջ պայթյուններ են որոտացել: Ապակու բեկորներից վիրավորվել է «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան: Հանդիպումը հետաձգվել է: PAN-ը հետևում է րրադարձությունների զարգացմանը: 11:23 Ստադիոնի այցելուներին էվակուացրել են: 10:44 Զուգահեռաբար կայանալիք ՉԼ 1/4 եզրափակչի Յուվենտուս-Բարսելոնա հանդիպումը սկսվել է ժամանակին, առանց միջադեպերի: 10:40 Ոստիկանությունը հայտնում է, որ տեղի է ունեցել 3 պայթյուն 10:32 Ակումբների հանդիպումը հետաձգվել է: 10:26 Բարտրայի կյանքին վտանգ չի սպառնում, նա պարզապես քերծվածքներ է ստացել; 10:24 Ինչպես հայտնում է BBC-ն, ռումբը պայթել է գերմանական ակումբի ավտոբուսի մերձակայքում: Ապակու բեկորները վնասել են «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրային: Մնացած ֆուտբոլիստները չեն տուժել: Հանդիպումը, հնարավոր է, հետաձգվի. որոշումը պիտի ընդունվի խաղին մնացած հաշված րոպեների ընթացքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |