Թրամփ. Ասադը «կենդանի է», որին սատարում է ՌԴ-ն![]() 12 ապրիլի 2017 - 10:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «կենդանի է» անվանել: Ըստ նրա, եթե Ռուսաստանը չսատարեր Սիրիայի իշխանություններին, երկրում խնդիրներ չէին առաջանա: «Եթե Ռուսաստանը չգնար ու չսատարեր այդ կենդանուն, խնդիրներ չէին լինի»,-ասել է Թրամփը Fox Business-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ասադի մասին հարցին: Ընդ որում նա անհրաժեշտ է համարել ԱՄՆ հարվածը Սիրիայի կառավարական զորքերի ավիաբազային, որն իրականացվել է նախորդ շաբաթ: Նա հայտարարել է, թե դա դեռ Բարաք Օբամայի կառավարությունը պետք է աներ, հայտնում է Tvrain-ը: Թրամփը հայտարարել է նաև, որ Սիրիա «գնալու» պլաններ չունի: ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |